Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

WSJ-ը տեղեկացրել է Սիրիայում հրադադարի ձախողման դեպքում ԱՄՆ-ի «Պլան Բ-ի» մասին

WSJ-ը տեղեկացրել է Սիրիայում հրադադարի ձախողման դեպքում ԱՄՆ-ի «Պլան Բ-ի» մասին
13.04.2016 | 11:59

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը ու նրա տարածաշրջանային գործընկերները նախապատրաստել են գործողությունների հատուկ պլան, որն իրականացվելու է Սիրիայում հրադադարի ձախողման դեպքում։ The Wall Street Journal-ը գրում է՝ «Պլան Բ-ն» ենթադրում է, որ ԱՄՆ-ը իր դաշնակիցների հետ ավելի կատարելագործված ու հզոր զինատեսակներ է մատակարարելու ընդդիմությանը, որ նրանք կարողանան հարվածներ հասցնել իշխող ռեժիմի ռազմական ինքնաթիռների ու հրետանու ուղղությամբ: ԿՀՎ-ն իր գործընկերներին վստահեցրել է, որ զենքը փոխանցվելու է ընդդիմադիր ուժերին, եթե հրադադարը խախտվի ու ռազմական գործողությունները վերսկսվեն: Սիրիայում հրադադարի ռեժիմը հաստատվել է փետրվարի 27-ին, սակայն չի տարածվում «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան-Նուսրա» և այլ ահաբեկչական խմբավորումների վրա:

Դիտվել է՝ 1026

Մեկնաբանություններ